Aadmag.am-ը գրում է.
Իսրայելից հայրենադարձված Արմինա Խաչատրյանի պատմությունը բավական հետաքիրքիր է. Նրա երազանքներից մեկը Հայաստանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետում պարելն էր եւ հայրենիքում հաստատվելը, ու ինչ որ հարցով իր հայրենակցին ձեռք մեկնելը:
Արմինա Խաչատրյան անունով այս գեղանի հայուհուն, շատերը մտաբերում են «Շանթ» հեռուստաընկերության «Պարիր, թե կարող ես 3» նախագծում նրա փայլուն մասնակցությունից: Ասենք ավելին, Արմինան ոչ միայն մասնակցել, այլեւ մրցույթի հաղթող է ճանաչվել:
Ողջ մանկությունն այցկացրել է Իսրայելում:Դեռ փոքրուց հետաքրքրված է եղել արվեստով. 6 տարեկանից հաճախել է բալետի անսամբլ այնուհետեւ՝ ընդունվել արվեստի գիմնազիայի նկարչության բաժին, զուգահեռ ուսանել նաեւ երաժշտական դպրոցի վոկալ բաժնում:
Հետաքրքիր պատահականությամբ տեղեկանում է «Պարիր, թե կարող ես» մրցույթի մեկնարկին եւ 2011-ին Հայաստան գալիս: Սակայն այն լուրը, որ մրցույթի մասնակիցների ընդունելությունն ավարտվել է, չի հիասթափեցնում նրան: Նա համբերատարությամբ մի քանի ամսիս հաստատվում է հայրենիքում՝ սպասելով մրցույթի հաջորդ եթերաշրջանին: Երկրորդ խոչընդոտը, որն ընկճում է նրան՝ նախագծի մեկնարկին քաստինգի ժամանակ ոտքի վնասվածքն է լինում, որն առաջանում է թռիչքի ժամանակ: Մի քանի օր ստիպված է լինում սպասել, սակայն ապաքինվելուց հետո, ամեն ինչ հաջողությամբ է պսակվում:
Արմինան ոչ միայն հաղթահարում է փորձության հերթական փուլը, այլեւ մրցույթին մասնակցելու թույլտվություն ստանում: Սկսվում է խելահեղ շրջան, պատմում է Արմինան, փորձեր մինչև ուշ գիշեր, նկարահանումներ, այդ ամենին զուհագեռ` դասեր ուսումնարանում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ