971a2415-750e-4d1e-bdf9-d8ac485eb6fd_16x9_788x442Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիանը հայտարարել է, որ երկրի ռազմաօդային ուժերը Սիրիայի արևելքում հարված են հասցրել ԴԱԻՇ-ին (Իրաքի և Շամի իսլամական պետություն) նավթ մատակարարող օբյեկտին, տեղեկացնում է AI Arabiya-ն:

Այդ մասին նախարարը հայտարարել է Դաքարում միջազգային ֆորումում հնչեցրած ելույթի ժամանակ:

«Մենք մասնակցել ենք Սիրիայում… երեկ երեկոյան՝ Սիրիայի և Իրաքի սահմանագծում գտնվող Դեյր-էզ-Զոր բնակավայրի մոտակայքում հարված հասցնելով նավթամատակարարման կետին»,- ասել է նա:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Ֆրանսիան ծրագրում է Պարսից ծոցում տեղակայել «Շառլ դե Գոլ» ավիակիրը՝ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի շրջանակում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել