Past.am-ը գրում է.

Վարդան Բադալյանին կարող ենք դասել «ամենահամեստ աստղերի» շարքերը: Նա իր երգարվեստով տարբերվում է շոու-բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչներից: Past.am-ը ներկայացնում է նրան ու նրա ներդաշնակ և գեղեցիկ ընտանիքը:

Վարդան Բադալյանը կնոջ՝ Աստղիկի հետ

Քչերը գիտեն Վարդան Բադալյանի ընտանեկան երջանկության գաղտնիքը: Վարդանը այսօր վայելում է հայրության բերկրանքը: Նա ամուսնացել է գեղեցկուհի Աստղիկ Ֆարասյանի հետ: Զույգի առաջնեկը տղա է: Ծնողները նրան անվանել են Առնո անվամբ:

Վարդան Բադալյանը գրկել է որդուն՝ 4 ամսական Առնոյին

Երգչի կինը մասնագիտությամբ ճարտարապետ է, սակայն իր մասնագիտությամբ չի աշխատում: Աստղիկ Ֆարսյանը` Վարդանի կինը, զբաղվում է երեխայի դաստիարակությամբ:

Վարդան Բադալյանը կնոջ՝ Աստղիկի հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել