287Ռիո դե Ժանեյրոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար նախատեսվում է թողարկել մոտ 800 տարատեսակի կրծքանշան: Առաջին անգամ Հարավային Ամերիկա մայրցամաքում անցկացվող Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի համար թողարկվելիք կրծքանշանների ընդհանուր թիվը կկազմի մոտ 3 միլիոն օրինակ:

Կրծքանշաններից մի քանիսն արդեն վաճառքում են: Առաջին երկաթյա կրծքանշանները ստեղծվել են 1900 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերի ժամանակ, որոնք կրել են միայն մրցավարները:

1988 թվականից ի վեր Միջազգային օլիմպիական կոմիտեն կրծքանշանները ճանաչել է Օլիմպիական խաղերի խորհրդանշաններից մեկը:

ՀԱՕԿ մամլո ծառայություն
Լուսանկարը՝ ՀԱՕԿ պաշտոնական կայքի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել