Aadmag.am-ը գրում է.
Սևակը մի ժամանակ շատ մոդայիկ էր։ Հետո մոդայիկ դարձավ նրան զրոյին հավասարեցնելը։ Հասկանալի է, կարելի է Սևակ չսիրել, կարելի է ուրիշ նախասիրություններ ունենալ։ Ինձ համար էլ նա ոչ միակն է, ոչ էլ ամենան։ Բայց եթե դու հայտարարում ես՝ Սևակը պոետ չի, կամ ստից՝ «ռաբիզ» պոետ է, ապա դա կարող է նշանակել, որ դու ուզում ես քեզ դնել «պոպուլյար բայց անորակ» արվեստն իսկական արվեստից տարբերող բարձրաճաշակ մարդու տեղ, կամ էլ ծանոթ ես միայն նրա հազար անգամ ասմունքված գործերին։
Ում ասես կարելի է քննադատել, ում ասես կարելի է «հոգեհարազատ չհամարել», ում արվեստում ուզես կարող ես թույլ բաներ գտնել։ Սակայն ինձ թվում է չի կարելի բանաստեղծին նսեմացնել։ Մանավանդ՝ նսեմացնել լոկ այն պատճառով, որ բազմահազար երիտասարդներ նրան պաշտում էին մոդայիկ լինելու համար (մեծ մասամբ՝ քաղքենիաբար, առանց նորմալ կարդացած լինելու), կամ՝ որ նրա մի քանի բանաստեղծություն («Մարդ կա աշխարհն է շալակած տանում», «Գժվել ես» և այլն) չափից շատ է արտասանվել։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ