Գիտե՞ք՝ ինչու ժողովուրդը ոտքի չի կանգնում ու չի արձագանքում ընդդիմության կոչերին, թեև ողջ հոգով ատում է այս գող ու ավազակ իշխանությանը: Որովհետև ընդդիմությունը միաժամանակ խոստանում է տապալել վարչախումբը, դոշ է ծեծում, շապիկ է պատռում իր վրա, հետո էլ մտնում է գործարքի մեջ, գնում է դատարան, բողոքում է ծեծուջարդի դեմ, նամակներ է գրում ռուս ցարին կամ էլ նույն իշխանությանը՝ արտասահման մեկնելու խնդրանքով... Պատկերացնո՞ւմ եք՝ Չե Գևարան ու Ֆիդելը Բատիստայից մուտքի-ելքի վիզա խնդրեին: Կամ, ասենք, Լենինը ռուս ցարից պահանջեր ազատ ու արդար ընտրություններ: Կամ Մայդանում ուկրաինացիները Յանուկովիչից ու Պուծինից խնդրեին, որ նրանց մահակներով չծեծեն ու միայն օդ կրակեն: Ժողովուրդն էլ է այս ամենը հասկանում, ոչ ոքի էլ չի հավատում ու քվեարկում է ոտքերով...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigrankhzmalyan/posts/1074160382617515
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել