«Винтаж»-ի և «Smash»-ի նոր երգը լսելով ու տեսահոլովակը տեսնելով՝ ես, Երևանում ապրելով, ցանկացա՝ գնամ, Երևանը տեսնեմ:
Ամեն Աստծու տարի մինիմում մեկ հատ գլխավոր տեսահոլովակ ու երգ ենք ունենում Երևանի մասին (դե չհաշված մնացած «աստղերի» երգերը): Ամեն անգամ էդ տեսահոլովակներում գովերգվում է Երևանը, նրա կանաչապատ տարածքներն ու նմանատիպ բաներ՝ վառ ու պայծառ գույներով (դե իհարկե բոլոր տեսահոլովակներում միայն ցուցադրվում է լավը... էդ առանձին ստատուսի թեմա ա), բայց էդ բոլոր տեսահոլովակները տեսնելով՝ միշտ մտքում ասել եմ. «Բա էս կամ էն վատ վիճակն ինչի՞ չկա, ինչի՞ են մենակ լավ տեղերը ցուցադրված», իսկ էս տեսահոլովակը տեսնելով՝ ես անձամբ ցանկացա՝ գնամ, էդ տեսահոլովակի Երևանը տեսնեմ:
Ասեմ՝ ինչի ցանկացա։
Երգով իրանք հրաշք ձևի ներկայացնում են Երևանը, բայց միևնույն ժամանակ տեսահոլովակում բոլորի համար թողնում են մտածելու տեղ, բոլորի համար թողնում են էս հարցը. «Բայց բան չհասկացա, չնայած սենց գովում են, ու ոնց որ մյուս հանգիստը գնամ, Երևանում անցկացնեմ, որ երգի բոլոր բառերը հասկանամ»: Իրականում շատ մեծ ինտրիգ են պահպանել ու միևնույն ժամանակ փորձել են ցուցադրել մի երկու ձգող կադր:
Եսիմ, շատ սիրուն գործ էր արված, շատ սիրուն տեսահոլովակ էր ու միանշանակ հաղթեց Երևանի համար նկարահանված բոլոր տեսահոլովակներին՝ և՛ որակով, և՛ ինտրիգով, և՛ հետաքրքրությամբ, և՛ սցենարային հետաքրքիր լուծումով:
Հ.Գ. Հայ աղջիկ «աստղեր», տեսեք ու սովորեք՝ ոնց կարաս կիսատկլոր ու կարճ-մարճ շորերն էլ գեղեցիկ մատուցես:



