Մեկ շաբաթում ապաստանի որոնումներով Շվեդիա է ժամանել ավելի քան 10 հազար ներգաղթյալ, ինչը շաբաթվա կտրվածքով բացարձակ ռեկորդ է՝ հայտնել է Շվեդիայի միգրացիոն վարչությունը՝ փոխանցում է TASS գործակալությունը։
Մերձավոր Արևելքում հակամարտության սրման պատճառով Եվրոպայում փախստականների ու ներգաղթյալների հոսքն ուժեղացել է։ Միայն վերջին ամսում ԵՄ է ժամանել 220 հազար ներգաղթյալ, ինչը ռեկորդային ցուցանիշ է։
Մեկ շաբաթում Շվեդիա ժամանած 10.201 մարդկանց մեծ մասն Աֆղանստանից են, 2719-ը՝ Սիրիայից։
Միգրացիոն վարչության տվյալներով՝ տարեսկզբից թագավորությունում արդեն գրանցվել է ապաստան հայցող ավելի քան 120 հազար մարդ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել