PanARMENIAN.Net-ը գրում է.
Ադրբեջանական պաշտպանության նախարարությունը հայտնում է Ղազախի և Նոյեմբերյանի սահմանին՝ առաջնագծում, ՀՀ քաղաքացու կողմիցսահմանը հատելու դեպքի մասին:
Ըստ հաղորդագրության, մոլորված կինը 1942 թվականին ծնված Լուսիկ Ղուկասի Աբովյանն է: «Համապատասխան միջոցառումներ ձեռնարկելուց հետո նա կփոխանցվի հայկական կողմին», - մեջբերում է հաղորդագրությունը Trend գործակալությունը:
Իր հերթին, Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասաց, որ գյուղի բնակչուհի Լուսիկ Աբովյանին կեսօրից ի վեր փնտրում են և չեն կարողանում գտնել: Սակայն տարեց տիկնոջ կողմից սահմանը հատելու վերաբերյալ տեղեկություն գյուղում դեռ չկա:
Նյութի աղբյուր՝ http://www.panarmenian.net/arm/news/200312/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



