ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից նոյեմբերի 2-6-ն ընկած ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 350 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 7 որոշում և հաշվարկվել է 5.45 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:ոշում և հաշվարկվել է 5 .45 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ինչպես տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության բաժնի կողմից «Հայանտառ ՊՈԱԿ» անտառտնտեսության Արագածոտնի մասնաճյուղում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտումների համար հաշվարկվել է 3.45 մլն դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Տավուշի տարածքային բաժնի հայտնաբերած ապօրինի ծառահատման մեկ և բաժնի վարույթին հանձնված 5 գործի քննության արդյունքում 5 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 250 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 5 որոշում և հաշվարկվել է 2 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի և ընդերքի վերահսկողության բաժնի կողմից հայտնաբերված առանց անթափանց ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:
Երևանի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է տիրազուրկ 26.5կգ (63հատ) «սիգ» տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է Երևանի լսողական խանգարումներ ունեցող երեխաների, Երևանի Ն. Տիգրանյանի անվան տեսողական խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոցներ, «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն ՊՈԱԿ: Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավված տիրազուրկ 30 կգ «կարաս» տեսակի ձուկը սահմանված կարգով հանձնվել է Սևանի թիվ 1 «Բողբոջ» մանկապարտեզ:
Ընդհանուր առմամբ` ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 3.5 մլն դրամ:



