«Կո՞ղմ եք, թե՞ դեմ սահմանադրական փոփոխություններին» հարցը կոռեկտ հարց չէ, քանի որ մարդիկ կարող են կողմ լինել մի շարք հոդվածների փոփոխություններին և դեմ՝ մյուսներին: Կարող են նաև կողմ լինել տեղ գտած մի քանի փոփոխություններին, դեմ լինել ևս մի քանիսին, իսկ մնացածների նկատմամբ չունենալ և չարտահայտել որևէ կարծիք:
Այնպես որ, վերջին օրերին ավելի հաճախակի հնչող այդ հարցն իրականում միանշանակ պատասխան չունի:
Կան փոփոխություններ, որոնք անհրաժեշտ են, և կան այնպիսիք, որ անհասկանալի են, կան նաև փոփոխություններ, որոնք կարող էին չարվել, որովհետև գործող սահմանադրությունը դրանք ներառում է, և կան փոփոխություններ, որոնք չէին կարող չարվել:

Իմիջիայլոց, իշխանության, իրավունքի և օրենքի հարաբերությանը հրաշալի կերպով անդրադարձել է Ֆ.Նիցշեն.

«По мнению Ницше, право и закон не могут существовать без власти. При этом наиважнейшей характеристикой власти является сила. Именно поэтому философ для обозначения «власти» использует понятие «die Macht», имеющее в немецком языке два значения: власть и сила».

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել