Արդեն 3 տարին է ինչ սովորում եմ Մանկավարժականի հոգեբանության ֆակուլտետում, մինչ դա էլ, ոչ բարով-խերով 1 տարի սովորել եմ Ֆրանսիականում ու իմ ուսանողական փորձը վերլուծելով, կարող եմ ասել, որ մեր ուսանողների 90 տոկոսը դեռ առաջին օրվանից թքելա փայտիկին:
Սկսենք ամենաէլեմենտառ անալիզից: Մեր ԲՈւՀերը հիմանդրվել են ԽՍՀՄ տարիներին, երբ իրոք գոյություն ուներ պահանջարկ այդ թվով բարձրագույնավարտ մասնագետների քանի որ աշխատանքային շուկան 300 միլլիոնանոց ԽՍՀՄում ընդհանուր էր: Բնականաբար, երբ փլուզվեց ԽՍՀՄ, այդ շուկան դարձավ 3 միլլիոնանոց, այնինչ բարձրագույն ավարտողների թիվը միայն աճեց: Դե հիմա կարող եք բացատրել, ոնց էս մի թիքա երկիրը, որ տեղով քանդուքարափ եղածա, ապահովի աշխատատեղերով տարեկան մինչև 50000 մասնագետի?Անցանք առաջ: Բացի նրանից, որ մեր տնտեսությունը տեխնիկապես ի վիճակի չէ ստեղծել այդքան աշխատատեղ, կա ոչ պակաս հանգամանք` շրջանավարտների մասնագիտական պատրաստվածության որակը: Թող ինձ ներեն բոլոր նրանք, ում վերաբերում է սա, բայց մեր ուսանողության ճնշող մեծամասնությունը պարզապես դունդուկներ են իրենց մասնագիտական ոլորտներում: Դրա համար կան տարբեր պատճառներ. նրանց ծնողներն են ստիպել ընդունվել, նրանք առհասարակ դունդուկ են կամ անընդունակ տվյալ ոլորտում, նրանք սովորելու փոխարեն կռուտիտ են լինում, և այլն, և այլն… Ինչու պետք է գործատուն աշխատանքի ընդունի ասենք ինչ որ տեխնոլոգի, եթե այդ տեխնոլոգը էլեմենտառ քիմիական բանաձև չգիտի, ուղղակի 4 տարի փողով զաչոտ ու քննությունա ստացել? Կա նաև հարցի մյուս կողմը` այնպիսի տպավորություն է, որ մեր իշխանավոր այրերը անում են ամենը, որպեսզի մեր սերունդը դունդուկ մեծանա, այնինչ իրենց զավակների ուսման վրա միջոցներ և ջանքեր չեն խնայում: Տրամաբանություն կա, որովհետև ինչքան ավելի անկիրթ ու անգրագետ է ժողովուրդը, էնքան ավելի հեշտ է նրանց թալա… էհ, էս ինչ եմ ասում, ղեկավարել ու ծնողական բնազդը ստիպում է նրանց իրենց բալեքի համար ավելի նպաստավոր պայմաններ ստեղծել հետագայում ղեկավարելու համար: Բնականաբար, կան նաև աշխատասեր ու տքնաջան ուսանողներ, հատկապես աղջիկների մեջ, բայց մի բան եմ նկատել մեր լավ սովորողների մեջ` իրատեսության ու ռեալիզմի ի սպառ բացակայություն: Շատ եմ հանդիպել լավ սովորողների, ովքեր օտ ի դո գիտեն տեսությունը, բայց 0 են այդ տեսական գիտելիքների գործնական կիրառման հարցում, իսկ գործատուն քայլող դասագրքի կարիք չունի, նրան արդյունավետ աշխատողներ են պետք…
Հետևությունները թողնում եմ Ձեզ, կարող եք ձեր պատկերացումներով էլ կիսվեք:Ճ