Lurer.com-ը գրում է.

Այն դեպքում, եթե բավարար միջոցներ չձեռնարկվեն գլոբալ տաքացումը կանխելու համար, մինչեւ 2030 թվականն աշխարհում աղքատների թիվը կարող է ավելանալ 100 միլիոնով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է Համաշխարհային բանկի զեկույցում:

Փաստաթղթում նշվում է, որ տաքացման պատճառով Աֆրիկայում սննդամթերքի գները կաճեն մոտավորապես 20 տոկոսով: Բացի այդ, աշխարհում կավելանա միգրատների թիվը:

Ինչպես նշում է BBC-ն, Համաշխարհային բանկի հայտարարությունը հրապարակվել է մթնոլորտ ջերմոցային գազերի արտանետումների կրճատման հարցի շուրջ 70 պետությունների ներկայացուցիչների հանդիպման նախօրեին:

Նոյեմբերի վերջին այդ հարցը քննարկվելու է Փարիզում ՄԱԿ-ի՝ կլիմայի հարցերին նվիրված խորհրդաժողովում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել