Tert.am-ը գրում է.

Մարզահամերգային համալիրի վաճառքից հետո շենքում որևէ գործառույթ չի իրականացվել, շենքի հետագա գործունեության հետ կապված ծրագիր չի ներկայացվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:

Նախարարն ասաց, թե վաճառքից հետո՝ ինչ կարող է լինել մարզահամերգային համալրի հետ, ինքը չգիտի։ «Ինֆորմացիա չունեմ: Գիտեմ այնքանը, որ կառավարության որոշումով վաճառված է»,– ասաց նա:

Ամեն դեպքում, Նարեկ Սարգսյանը հավաստիացրեց, որ շենքը ճարտարապետական փոփոխությունների չի ենթարկվի:

«Հարցը կքննարկվի, հեղինակները կմասնակցեն, դա ես երաշխավորում եմ, շենքի հետ կապված խնդիրներ՝ ճարտարապետական իմաստով, չեն կարող լինել: Առայժմ, որևէ գործառույթ, որին մենք մասնակցում ենք չկա: Շենքի դեֆորմացիա լինել չի կարող: Քաղշինը թույլ չի տա: Պետք է ներկայացվի ծրագիր, որին, անպայման, կմասնակցեն հեղինակները»,- նշեց Սարգսյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել