Ինչո՞ւ է հայ ժողովուրդը մոտավորապես 25 և ավելի տարիք ունեցող, բայց չամուսնացած աղջիկներին համարում տանը մնացած, իսկ այդ տարիքի տղաներին հարգում ու պատվում:
Գիտեք՝ինչն է հետաքրքիր, որ այսօր հասարակության մեջ կան նաև տարբեր պատճառներով չամուսնացած տղամարդիկ /խնդրում եմ չժխտել/,բայց ոչ ոք նրանց երբեք չի անվանի տանը մնացած:Դե իհարկե, ինչո՞ւ այդպես անվանել,, եթե պարզապես կարելի է ասել.<<Մարդը կյանք ա անում, ամուսնանա, ի՞նչ անի, հենա սենց հավեսով ինչ ուզում, անում ա>>:Բայց նման բան որևէ կնոջ մասին երբեք չենք լսի, քանի որ դրա փոխարեն հնչում է.<<ԱԱԱԱԱ, որ լավը լիներ, կտանեին էլի, սենց չի, նենց ա կամ էլ նենց չի, սենց ա>>:Այ քեզ բան:
Ահա թե ինչպիսին է մեր հասարակությունը:Բանն այն է, որ որքան էլ խոսեն տղամարդու և կնոջ հավասարության մասին, միևնույնն է, կան ինչ-ինչ կարծրատիպային արտահայտություններ, մտածելակերպ, որոնք չեն փոխվել այսքան ժամանակ և երևի չեն էլ փոխվի:
Ցավալի է, ինչո՞ւ է այսպես:Նույն հանգամանքներում կարող են լինել և՛ կանայք, և՛ տղամարդիկ, բայց չգիտես ինչու տղամարդու պարագայում ծայրահեղ դեպքում հով է փչում, իսկ կնոջ դեպքում սկսվում է մի մեծ փոթորիկ:Իհարկե, կան հարցեր, որոնց դեպքում հենց այդպես էլ պետք է լինի, չենք ժխտում, բայց լավ մտածելու դեպքում երևի հասկանալի կդառնա , որ վերը նշված հանգամանքը հաստատ այդ շարքին չի դասվում:
Ամեն ինչ կյանքում տարբեր մարդկանց մոտ տարբեր կերպ է ստացվում:Մեկին ողջ կյանքում հետևում են հաջողությունները, մեկն ամեն րոպե դրանց համար պայքարում է, մեկի համար միշտ տաք է, մեկ ուրիշն էլ մրսում է ողջ կյանքում:Ուրեմն հաստատ պետք չէ ծաղրանքի և արհամարհական վերաբերմունքի արժանացանել չամուսնացած աղջիկներին, նրանց անվանել տանը մնացած:Դրա հետևանքով այնքան բարդույթներ կարող են առաջանալ, նրանց կյանքը նման վերաբերմունքից ավելի է վատանում, ուրեմն ինչո՞ւ, ինչո՞ւ լինել բռի չոբան և նման մոտեցում ցուցաբերել:Իսկ երբ հիշում ենք, որ նույն իրավիճակում տղամարդկանց մասին միայն սմայլիկներ են հնչում/այո, երբեմն դրանք կարող են հնչել/, որ նրանց մասին նման արտահայտություն երբեք չի հնչում, ավելի ենք գիտակցում, որ պետք է ուրիշ կերպ մտածել:Երկիրը կլոր է, ի՞նչ գիտեք, թե վաղը ինչ կարող է պատահել հենց ձեզ հետ:
Հ.Գ.Հարգենք մարդկանց և ընդհանրապես փորձենք մոռանալ <<տանը մնացած>> կոպիտ արտահայտությունը:Սիրե՛ք իրար, մարդի՛կ, թէ չէ մի օր չափազանց ուշ կլինի: