Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դուրս է եկել Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի (IFHHS) կողմից անցկացվող քվեարկության եզրափակիչ, որը նպատակ ունի պարզելու աշխարհի ամենահայտնի ֆուտբոլիստին:
Նախորդ փուլերում Մխիթարյանը ճանաչվել էր Եվրոպայի ամենահայտնի ֆուտբոլիստ` աշխարհում զիջելով միայն իրանցիներ Մեհդի Մահդավիկիային և Սեյեդ Մեհդի Ռամաթիին: Այժմ սկսվում է մրցույթի եզրափակիչ փուլը, որը կտևի մինչև հունվարի 3-ը: Այն կրկին անցկացվելու է ըստ աշխարհամասերի: Եվրոպայի ամենահայտնի ֆուտբոլիստի կոչման համար Մխիթարյանը կպայքարի Էդին Ջեկոյի, Լորիկ Կանայի, Միրոսլավ Կլոզեի, Ֆրանչեսկո Տոտիի, Կրիշտիանո Ռոնալդուի, Եվգենի Կոնոպլյանկայի և Բրանիսլավ Իվանովիչի հետ:
sportArmenia.com
Կարող եք քվեարկել այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/Rafael.Melqonyan/posts/452398851484290
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել