ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին նոյեմբերի 9-ին կայցելի Ուկրաինա։ Այցը տեղի կունենա ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում։
Այսօր նա Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի, վարչապետ Արսենի Յացենյուկի և արտգործնախարար Պավել Կլիմկինի հետ։
Մոգերինին հանդիպումներ կանցկացնի նաև Գերագույն ռադայի խոսնակ Վլադիմիր Գրոյսմանի, քաղաքական խմբակցությունների ներկայացուցիչների, քաղաքացիական հասարակության և Ղրիմի թաթարների հետ։
Երկրի բարձր ղեկավարության հետ հանդիպումների ընթացքում կքննարկվեն Ուկրաինայի և ԵՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման թեմաները, ինչպես նաև ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմի անցման հեռանկարները։ Ինչպես սպասվում է՝ բանակցությունների ևս մեկ կարևոր թեմա կդառնա հակամարտության կարգավորումը Դոնբասում։
Ավելի վաղ Մոգերինին հայտարարել էր, որ Ուկրաինան պետք է հոգա իր խնդիրների, ոչ թե ԵՄ անդամակցության մասին։



