Tert.am–ը գրում է.

Բրիտանական առաջատար լրատվամիջոցներն անդրադարձել են այսօր այդ երկրում նշվող Հիշատակի օրվա մի դրվագի:

The Independent-ը հայտնում է, որ Daily Mail-ի, the Sun-ի, the Mirror-ի ու այլ ԶԼՄ-ների տարածած լուսանկարում պատկերված է զինվոր, որի թիկունքին ոչ այնքան հասկանալի հեղուկ զանգված է:

Տարբեր ԶԼՄ-ներ տարբեր բացատրություն են տվել:

Ըստ որոշ լրատվամիջոցների` դա «ղսմաթ» է որևէ թռչնից: Մյուսները պնդում են, որ զինվորի վրա փսխել է հետևի շարքի զինվորականը, ով հավանաբար իրեն վատ է զգացել: Կա նաև ֆանտաստիկ վարկած` այդ հետքը թողել է թույլ ստամոքսով շքերթի ձին...

Ամեն դեպքում նշվում է  զինվորի տոկունությունը, ով շարունակում է մնալ իր դիրքում ու չշեղվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել