Lurer.com–ը գրում է.
Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի մասնագետները ժամանել են Սիան թերակղզի` ուսումնասիրելու А321-ի օդանավի աղետի հետևանքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Սիանում աշխատող ԱԻՆ-ի խումբը:
«Աղետի վայր են մեկնել Միջպետական ավիացիայի կոմիտեի մասնագետները, որոնց թվում են Եգիպտոսի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ռուսաստանի մասնագետները, ինչպես նաև Եգիպտոսի քաղավիացիայի մասնագետները»,-ասել է գործակալության զրուցակիցը: Նրա խոսքով, մասնագետներն ուսումնասիրելու են ինքնաթիռի բեկրոները և վերցնելու են անհրաժեշտ փորձանմուշները:
Այս պահին դեպքի վայրում աշխատում են ՌԴ ԱԻՆ-ի աշխատակիցները:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=204085&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել