A321 ինքնաթիռում պայթյունի հավանական կազմակերպիչը Վիլայաթ Սինայ ահաբեկչական խմբավորման ղեկաար Աբու Ուսամա Ալ-Մասրին է: Այս մասին հաղորդում է բրիտանական The Sunday Times թերթը՝ վկայակոչելով իր անանուն աղբյուրներին:
Ինչպես նշում է պարբերականը, Մեծ Բրիտանիայի իշխանությունները հաստատում են այս տեղեկատվությունը: Պաշտոնական Լոնդոնը ծրագրում է նաև օգնել Ռուսաստանին և Եգիպտոսին՝ Ալ-Մասրիին ձերբակալելու կամ լիկվիդացնելու հարցում: Եթե նման քայլ ձեռնարկվի, ապա բրիտանական SAS հատուկ նշանակության ջոկատի մարտիկները հավանաբար կմասնակցեն այդ գործողությանը՝ գրում է պարբերականը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԴԱԻՇ-ի եգիպտական ճյուղը ստանձնել է հոկտեմբերի 31-ին ռուսական ինքնաթիռի վթարի պատասխանատվությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել