Tert.am–ը գրում է.

CBC News-ը ահազանգում է, որ ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքի առևտրի կենտրոններից մեկում հսկայական ալիգատորի են բռնել:

Առայժմ ենթադրվում է, որ հսկայական գիշատիչը պարզապես մոլորվել է ու հայտնվել առևտրի կենտրոնի կայանատեղիում:

Առևտրի կենտրոնի վաճառողները տարբեր լուսանկարներ են հրապարակել և հայտնել, որ ալիգատորը 50 տարեկան էր, կշռում էր մոտ 360 կգ, ուներ մոտ 3,7 մ երկարություն:

Ոստիկանությունը օգնել է ալիգատորին հեռացնել բնակավայրից ու բաց թողնել մոտակա անտառում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել