Lurer.com–ը գրում է.
Խաբարովսկի օդանավակայանում «Աէրոֆլոտ» ավիաընկերության Boeing 777 ինքնաթիռը թռիչքից առաջ թռիչքուղում բախվել է Ան-26 ինքնաթիռի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հեռավորարևելյան տրանսպորտային ընկերության ներկայացուցիչը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ պատահարի հետևանքով տուժածներ չկան:
«Խաբարովսկի օդանավակայանում կիրակի առավոտյան «Աէրոֆլոտ» ավիաընկերության Boeing 777 ինքնաթիռը թռիչքից առաջ թռիչքուղում բախվել է Ան-26 ինքնաթիռի. Տուժածներ չկան»,-ասել է գործակալության զրուցակիցը: Նրա խոսքերով, ինքնաթիռը պետք է Մոսկվա ուղևորվեր:
Այժմ քննարկվում է ուղևորներին մեկ այլ օդանավով տեղափոխելու հարցը: Տեղի ունեցած դեպքի առթիվ նախաքննություն է կատարվում:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=204070&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



