Shamshyan.com-ը գրում է․

Այսօր` նոյեմբերի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում` Կոմիտասի անվան պանթեոնի դիմաց, Երևանի բնակիչ, 30-ամյա Գևորգ Երեմյանը իր վարած Volkswagen Golf մակնիշի 88 DP 889 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնի:

Ինչպես դեպքի վայրից հայտում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել, սակայն վրաերթի ենթարկվածը, ով երիտասարդ տղա էր` տեղում մահացել է:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հետիոտնը փողոցը անցնելիս է եղել չթույլատրելի հատվածով: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհայի ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները` գումարտակի հրամանատարի տեղակալ Աշոտ Սայադյանի գխավորությամբ:

Դեպքի վայր է ժամանել է նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը: 

Դեպքի մասին ՃՈ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեցից դեպքի վայր է ժամանել բաժնի պետի տեղակալ Արտաշես Վանյանն ու հատկապես կարևոր գործերով քննիչ Արթուր Գասոյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել