Իսպանիայում բժիշկները ցնցված էին, երբ նրանց վիրաբուժական սեղանին էր հայտնվել մի կին, որի որովայնում հսկայական ուռուցք կար` 17 սմ երկարությամբ և 25 կիլոգրամանոց: Այս մասին գրում է Mail Online-ը:
Իսպանիայի արևելքում գտնվող Տորևեխա քաղաքի հիվանդանոցի բժիշկներն ասում են, որ ուռուցքը կպած էր 47-ամյա կնոջ արգանդին:
Բժիշկների խոսքերով` նման գինեկոլոգիական ուռուցքներ շատ հազվադեպ են հանդիպում:
Իսպանիայի բնակչուհին վիրաբույժներին է դիմել թերապևտի մոտ ստուգվելուց հետո, և բողոքել է քաշի ավելացումից և որովայնում ցավերից: 25 կգ կշռող ուռուցքն այնքան մեծ է եղել, որ խնդիրներ է առաջացրել աղեստամոքսային համակարգի, շնչառության, քնի հետ կապված, ինչպես նաև անհարմարություն` քայլելիս:
Պարզվել է, որ հսկայական ուռուցքը կիստոզային գոյացություն է, որը «ձգվել է» մինչև կնոջ կրծքավանդակը:
2 ժամ տևած վիրահատությունը հաջողությամբ է ավարտվել:






