Կոնգրեսականներն ուզում էին, որ Ծառուկյանն անցնի ընդդիմության կողմը, չստացվեց: Հակակոնգրեսականները բարբաջում ու բարբաջում էին, բարբաջում ու բարբաջում էին` պառակտելով ու պառակտելով Կոնգրեսը, ջլատելով Կոնգրեսի ուժերը... Հիմա էլ պարզվում է` բոլոր հակակոնգրեսականները երազում եւ տենչում էին, որ Ծառուկյանն առաջադրվի, ու հիմա դաժանորեն խաբված են զգում իրենց, ընդհուպ` աշխարհի վերջին են հավասարեցնում Ծառուկյանի չառաջադրվելը... Լրջացեք, այ ընկերներ: Լրջացեք եւ ուշադիր նայեք ձեր հոգու խորքերը... Դուք ընդամենը ապրում եւ շնչում եք մի նպատակով՝ ամեն առիթ օգտագործել` Կոնգրեսի դեմ չարախնդալու համար, իբր` էլ դու սուս իմաստուն եք, Կոնգրեսը` հեչ: Դե չարախնդացեք ու ձեր իմաստնությունը հրապարակ նետեք... Մեկ է` պարզվելու է` ձեր իմաստնության ալֆան ու օմեգան կնիկային չարախնդությունն է ընդդեմ Կոնգրեսի: Ընդամենը: Մնաց` պարզենք, թե դրանից ինչ է շահում երկիրը: Որ դուք մի բան կշահեք` հաստատ է, թեկուզ` Նոր տարվա սեղանի խոզի բդի փող:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/lizadjan/posts/493567673999008
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել