Araratnews.am-ը գրում է.
Եգիպտոսն առաջին անգամ Լյուքսորում զբոսաշրջիկների համար բացել է երեք դամբարան, որտեղ մուտք գործել ավելի վաղ թույլատրվրում էր միայն հնագետներին: Ինչպես փոխանցում է Արմենպրեսը, այդ մասին հայտնում է dailynewsegypt.com-ը:
Աղբյուրի տեղեկություններով` նման ծրագրեր վաղուց են եղել, սակայն Սինայի թերակղզում ռուսական ինքնաթիռի հետ նախորդ շաբաթ տեղի ունեցած ողբերգությունը դրդել է իշխանություններին դա անել ավելի շուտ` Եգիպտոս զբոսաշրջիկների ներգրավելու նպատակով:
Եգիպտոսի հնագիտության և ժառանգության նախարար Մահմուդ ալ-Դամատին նշել է, որ այդ դամբարանները համարվում են Նոր թագավորության ամենակարևոր հնագիտական վայրերը, որոնք առնչվում են հին Եգիպտոսի պատմությանը`մեր թվարկությունից առաջ 1550 մինչ 1070 թվականները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել