Երիկամների առողջության 5 կարևոր պայմանBarometer.am-ը գրում է.

1.Երիկամները չպետք է սառեցնել

Հատկապես ցուրտ սեզոններին տաք հագնվեք, կարճ կիսաշրջազգեստները, նեղ և բարակ տաբատները բոլորովին հարմար հագուստ չեն վաղ գարնան կամ խոր աշնան համար: Մտածեք առողջության մասին և նախընտրությունը տվեք երկար սվիտերներին և տաք տաբատներին:

2.Եթե զգում եք, որ արդեն մրսել եք և ցիստիտի նշաններ եք նկատում՝ բուժվեք գրագետ

Միայն խոտաբույսերով թեյը և տաք հագուստները բավական չեն, անպայման դիմեք բժշկի և համոզվեք, որ ձեր մոտ հենց ցիստիտ է, այնուհետև կատարեք բժշկի նշանակած բուժումը:

3.Բացառեք երիկամների վնասատուներին

Ծխախոտը, ալկոհոլը և որոշ դեղեր երիկամների շատ լուրջ թշնամիներն են: Երիկամները վնասվում են նույնիսկ այն դեպքում, երբ ծխողը ոչ թե դուք եք, այլ ձեր շրջապատում ինչ-որ մեկը: Երիկամներին վնասում են ոչ միայն ուժեղ, բարձր աստիճանի ալկոհոլը, այլ նաև թույլ խմիչքները՝ նաև գարեջուրը: Լավ կլինի սննդակարգից բացառել նաև գազավորված ըմպելիքները, կծու-թթու ուտեստները, չափազանց աղի սնունդը:

4. Խուսափեք բացասական զգացմունքներից

Արևելյան իմաստության մեջ ասվում է, որ բացասական զգացմունքները, հատկապես՝ վախը օրգանիզմից դուրս են բերում կենարար էներգիան և վնասում երիկամներին:

5.Մաքուր ջուր խմեք

Հենց մաքուր ջուրն է "մաքրում" երիկամները, այլ ոչ թե հանքային կամ գազավորված ջուրը: Լավագույն տարբերակն օրական 1.5 լիտր մաքուր ջուր խմելն է:

Առողջ եղեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել