Tert.am-ը գրում է.
Չիլիում 6.8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Корреспондент-ի հաղորդմամբ` այս մասին վկայում են ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալները:
Ամերիկյան Երկրաբանական ուսումնասիրությունների կենտրոնի` USGS-ի տվյալներով` ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում է Օվալյե քաղաքից 44 կմ հարավ-արևմուտք:
Նշվում է, որ տուժածների, զոհերի և ավերածությունների մասին տեղեկություն դեռևս չի ստացվել:
Հիշեցնենք, որ Չիլիում 8.4 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ է տեղի ունեցել սեպտեմբերի 17-ին, որի հետևանքով 12 մարդ զոհվել էր, մոտ մեկ միլիոնը` տարհանվել:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2015/11/07/earthquake/1838464
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



