1390711797_0874ԱՄՆ ԱԱԳ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը հայտարարել է, որ Սիրիայում և Իրաքում ամերիկյան անօդաչուների հարվածներից խաղաղ բնակչության շրջանում զանգվածային կորուստները բացատրվում են այն բանով, որ որպես թիրախ օգտագործվում են բջջային հեռախոսները, հայտնում է Interfax-ը:

«Նրանք թիրախավորում են ոչ թե կոնկրետ քաղաքացուն, այլ նրա հեռախոսը: Եվ նրանք չգիտեն՝ այդ պահին հեռախոսը իր ձեռքում է բռնել ահաբեկչն ինքը, թե նրա մայրը: Ահա թե ինչու անօդաչուների շատ հարվածներ ձախողվում են, և թե ինչու են դրանք կրակում հարսանեկան խնջույքներին»,- ասել է Սնոուդենը:

Հոկտեմբերին The Intercept-ը հրապարակել է գաղտնի փաստաթղթեր, որոնք վկայել են այն մասին, որ ամերիկյան անօդաչուներից զոհվածների 90 տոկոսը խաղաղ բնակիչներ են: Դրանից հետո, ԱՄՆ-ի պաշտոնական փաստաթղթերում այդ զոհերը անվանվել են «ոչնչացված թշնամիներ»:

Էդվարդ Սնոուդենը կարծում է, որ «չի եղել ոչ մի ԴԱԻՇ» մինչև ԱՄՆ-ը չի սկսել ռմբակոծել Սիրիան և Իրաքը: Անօդաչուների օգտագործումն «ավելի շատ ահաբեկիչներ է ստեղծում քան սպանում»: Նրա խոսքով` այդ տարածաշրջանում ամենամեծ սպառնալիքը ծնվել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության հետևանքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել