Հանրապետությունում մսամթերքի գները նվազել են, իսկ կաթնամթերքինը՝ աճելPanorama.am-ը գրում է.

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ մսամթերքի ապրանքախմբում 2015թ. հոկտեմբերին 2014թ. հոկտեմբերի համեմատ գրանցվել է 0.2%, իսկ 2015թ. սեպտեմբերի համեմատ` 1.1% գնանկում:

Մասնավորապես, 2015թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է խոզի և տավարի մսերի՝ համապատասխանաբար 2.6% և 1.8%, թռչնամսի՝ 1.0%, հավի բդի՝ 1.0%, տավարի փափկամսի 0.5% գնանկում:

Դրան զուգընթաց, բաստուրմայի գինն աճել է 0.5%-ով, խոզապուխտինը՝ 0.6%-ով, ոչխարի մսինը՝ 1.0%-ով, տավարի մսի պահածոյինը՝ 1.6%-ով, այլ մսեղենինը (խաշի պարագաներ)` 3.4%-ով: Հանրապետության դիտարկված 9 քաղաքներում 2015թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ արձանագրվել է մսամթերքի 1.6-0.1% գնանկում, իսկ 2-ում՝ 0.1-0.3% գնաճ: Մայրաքաղաքում մսամթերքի գները նվազել են 1.5%-ով:

Ըստ ԱՎԾ-ի՝ հոկտեմբերին նվազել է նաև հավկիթի գինը. 2015թ. հոկտեմբերին 2014թ. հոկտեմբերի համեմատ այն նվազել է 20.0%- ով, իսկ 2015թ. սեպտեմբերի համեմատ գրանցվել է 2.1% գնաճ: Հանրապետության դիտարկված 8 քաղաքներում 2015թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ ձվի գինն աճել է 0.3-4.7%-ով, երկուսում գրանցվել է 1.3-0.1% գնանկում, իսկ մեկում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Մայրաքաղաքում ձվի գինն աճել է 2.7%-ով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել