Lurer.com-ը գրում է.

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անընդունելի է համարում Ռոբերտ Ուոլթերի զեկույցին հավանություն տալու ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի որոշումը: Լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարն ընդգծեց, որ պետք է համատեղ աշխատել ռազմա-քաղաքական ղեկավարության նախանշած նպատակներին հասնելու համար` ի շահ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի:

«Բոլոր այլ տեսակետները, որոնք կարող են միակողմանի որոշումների հանգեցնել կամ էլ միակողմանի արարքներ պարտադրել, մեզ համար անընդունելի են։ Մենք համարում ենք, որ հակամարտությունը կարող է կարգավորվել խաղաղ քաղաքական եղանակով, երկխոսության միջոցով եւ վստահության մթնոլորտում», - ասաց նախարարը՝ հավելելով, որ դա պիտի տեղի ունենա միջազգային հանրության աջակցությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել