Life.panorama.am-ը գրում է.
Անունների փորձագետ Լորա Ուոտենբերգը հետազոտություն է անցկացրել, որի արդյունքում պարզվել է, որ աշխարհի ամենահայտնի անունը Սոֆիան է։
Ըստ փորձագետի, այդպես են անվանում աղջիկներին 9 երկրներում, որոնց թվում են Մեքսիկան, Իտալիան, Ռուսաստանը։ ԱՄՆ-ում այն երրորդն է` ըստ հայտնիության, ևս 20 երկրներում 2-րդ տեղում է։
Ըստ Ուոտենբերգի, դա գլոբալիզացիայի արդյունքն է։ Այս անունը հեշտ է արտասանվում բոլոր լեզուներով և հուներենից թարգմանաբար նշանակում է «իմաստություն»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://life.panorama.am/hy/news/2015/11/07/name/406395
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



