• Խելացի աղջիկը համբուրում է, բայց չի սիրում, լսում է, բայց չի հավատում և հեռանում է առաջինը։

  • Կարիերան հրաշալի բան է, բայց այն երբեք չի տաքացնի քեզ ցուրտ գիշերներին։

  • Կնոջը կարող է վիրավորել միայն կյանքի կողմից նվաստացում ստացած տղամարդը։

  • Ես համաձայն եմ ապրել աշխարհում, ուր կառավարում են տղամարդիկ, միայն այն դեպքում, եթե կարողանամ այդ աշխարհում լինել կին։

  • Ավելի լավ է լինել միայնակ, քան դժբախտ որևէ մեկի հետ։

  • Աղջկա մեջ գեղեցիկ պետք է լինի երկու բան՝ հայացքը և շութերը, որովհետև հայացքով նա կարող է ստիպել սիրել իրեն, իսկ շուրթերով ապացուցել իր սերը։

  • Ես չեմ նեղանում, երբ ինձ հիմարիկ են անվանում։ Ես գիտեմ, որ դա այդպես չէ։

  • Ուշանալ նշաանակում է վստահ լինել, որ քեզ սպասում են։ Եվ սպասում են հենց քեզ, ուրիշ ոչ ոքի։

  • Լավ համբույրն արժե կրկնել։

  • Եթե դուք կարողանաք ստիպել աղջկան ծիծաղել, ապա կկարողանաք անել նրա հետ այն ամենը, ինչ ուզում եք։

  • Ամուսինները, որպես կանոն, լավն են անկողնում միայն այն ժամանակ, երբ դավաճանում են իրենց կնոջը։

  • Ինձ հարկավոր չէ նա, ով տեսնում է իմ մեջ միայն լավը։ Ինձ հարկավոր է նա, ով, տեսնելով իմ մեջ նաև վատը, միևնույնն է, մնում է իմ կողքին։

  • Փողի մեջ չէ երջանկությունը, այլ գնումների։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել