Անկեղծ ասած՝ դեմ չեմ ավտոմեքենաների մգեցված ապակիների դեմ պայքարին... Ավելին ասեմ՝ կողմ եմ :)) Բայց ախր հարցն այն է, որ պայքարը շինծու է ու ապարդյուն: ՀՀ Ոստիկանապետը հրահանգել է առաջնահերթ հեռացնել ՃՈ մեքենաների ապակիների թաղանթները, ապա նաև բացառել քավոր-սանիկական՝ տիպիկ հայկական «հիվանդությունը»... Հավատում եմ, որ ՃՈ մեքենաների ապակիների վրայից կհեռացվեն թաղանթները, քանի որ, ըստ էության, այդ նույն թաղանթները բացարձակ պետք էլ չէին ոստիկանական ավտոմեքենաներին: Իսկ այ, քավոր-սանիկը.. Մի տեսակ իմ ուղեղում չի տեղավորվում... Քավոր-սանիկական հարաբերությունների բազմաթիվ օրինակներ ունենք, ամեն ինչ գիտենք, և մինչև օրս էլ ականատեսն ենք տվյալ «արժեհամակարգի» արդյունավետության և անթերի գործունեության: Հիմա ուղղակի հարց է առաջանում... Արդյո՞ք ՀՀ-ում ճանապարհային Ոստիկանության և, առհասարակ, ճանապարհային երթևեկության ոլորտում ամեն բան հիասքանչ է, էլ խնդիր չունենք լուծելու, և ամենակարևորն ու հրատապ խնդիրը դարձել են մգեցված ապակիները... Գլխավոր նախադասությունը թողած՝ ընկել են ածանցների հետևից... Հավելեմ, որ սա բիզնեսի դասական և փայլուն օրինակ է... Հիմա կարգելեն՝ մի քանի ամիս կամ առավելագույնը մեկ տարի անց գործարարներից մեկը հսկայական քանակությամբ սև թաղանթները կներկրի, մի քիչ «ուշադիր» կլինի Ոստիկանության նկատմամբ, վերջինս էլ կասի՝ ժողովուրդ, մենք երկար մտածեցինք ու եկանք եզրահանգման, որ, այնուամենայնիվ, կոմիտասցի Առուստամի (անունը պատահական է) Մերսեդես GL-ը հեչ գրավիչ չէ՝ առանց սև թաղանթի...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/menua.mehrabyan.1/posts/775727959216842
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել