Մեկ շաբաթում բանկերի կողմից տեղաբաշխվել է 60 մլն ԱՄՆ դոլարPanorama.am-ը գրում է.

Նոյեմբերի 2-6-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 62,524,786 դոլար 474,45 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 65,903,333 ԱՄՆ դոլար 475,99 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Միջբանկային շուկայում իրականացվել է 5,600,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 477,82 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5,931,474 EUR 519,21 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 17,194,691 EUR 523,24 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առք եւ վաճառք չի իրականացվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել