Ադրբեջանցիները կրակ են բացել «ֆուռը» սահմանագոտուց հանել փորձող բեռնատարի վրաAravot.am-ը գրում է.

Նոյեմբերի 6-ի երեկոյան  փորձ է  կատարվել սահմանագոտուց հանել  նոյեմբերի 5-ին  Բաղանիս-Ոսկեպար ճանապարհին, սահմանագոտում ադրբեջանական գնդակոծությունից վնասված  ռուսական «ֆուռը»:  Բաղանիս գյուղից տեղեկացանք,որ  ադրբեջանական զինուժը կրակ է բացել «ԿՐԱԶ» մակնիշի բեռնատարի  վրա, որի միջոցով  փորձ է կատարվել  քարշելով սահմանագոտուց դուրս բերել վնասված բեռնատարը:  Ներկայումս Բաղանիս-Ոսկեպար  հիմնական ավտոճանապարհը փակ է, երթեւեկը կատարվում է  շրջանցիկ, լեռնային  ավտոճանապարհով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել