Lurer.com-ը գրում է.
Նոյեմբերի 6-ի երեկոյան փորձ է կատարվել սահմանագոտուց հանել նոյեմբերի 5-ին Բաղանիս-Ոսկեպար ճանապարհին, սահմանագոտում ադրբեջանական գնդակոծությունից վնասված ռուսական «ֆուռը»:
Բաղանիս գյուղից տեղեկացանք,որ ադրբեջանական զինուժը կրակ է բացել «ԿՐԱԶ» մակնիշի բեռնատարի վրա, որի միջոցով փորձ է կատարվել քարշելով սահմանագոտուց դուրս բերել վնասված բեռնատարը: Ներկայումս Բաղանիս-Ոսկեպար հիմնական ավտոճանապարհը փակ է, երթեւեկը կատարվում է շրջանցիկ, լեռնային ավտոճանապարհով:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=203974&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



