Panorama.am-ը գրում է.
Բրիտանական The Daily Mail պարբերականին վկայակոչելով ռուսական լրատվամիջոցները գրում են, որ օգոստոսի 23-ին Շարմ էլ Շեյխից թռչելիս օդանավը հազիվ է կարողացել խուսափել հրթիռի հարվածից: Օդանավում եղել է 189 ուղևոր:
Գլխավոր օդաչուն կարողացել է ինքնաթիռի ուղղությունը շեղել դեպի ձախ, իսկ հրթիռը սլացել է նրանից 300 կմ հեռավորության վրա: Արտակարգ իրավիճակի մասին իմացել են միայն անձնակազմի 5 անդամները: Ավելի ուշ պարզվել է եգիպտական ռազմական ուժերը հրթիռը բաց են թողել ուսումնավարժությունների ժամանակ:
Տեղեկությունները հաստատել է նաև Մեծ Բրիտանիայի Տրանսպորտի նախարարությունը: Ինքնաթիռը պատկանում է Thomson ընկերությանը, այն իրականացնում է չվերթներ Լոնդոն-Շարմ Էլ Շեյխ ուղղությամբ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.panorama.am/am/society/2015/11/07/egypt/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



