CTKDJBxUsAUMra-Մահվանից գրեթե 40 տարի անց Էլվիս Փրեսլին կրկին գլխավորել է UK album charts ալբոմների բրիտանական հիթ-շքերթը՝ արդեն 12-րդ անգամ: Այս մասին գրում է BBC-ն:

Փրեսլիի՝ If I Can Dream դասական հիթեր դարձած հավաքածուն ձայնագրվել է Արքայական ֆիլհարմոնիկ նվագախմբի գործիքավորմամբ:

If I Can Dream-ն առաջին տեղն է զբաղեցրել այն բանից հետո, երբ վաճառվել է 79 հազար օրինակով:

Էլվիսի անունից մրցանակն ստացել է երգչի նախկին կինը՝ Պրիսցիլա Փրեսլին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել