«Երեկ տեղեկացանք, որ Երևանի Վազգեն Սարգսյան 3 հասցեում գտնվող կառավարական վարչական շենքերի նորակառույց համալիր են տեղափոխվելու նաև ՀՀ կրթության և գիտության, ինչպես նաև ՀՀ մշակույթի նախարարությունները։

Մինչ այժմ միայն հայտնի էր, որ նշված կառույցում հաստատվելու են արտաքին գործերի, արդարադատության և սփյուռքի գերատեսչությունները։ Քաղաքաշինության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Եսայանը մեր թղթակցի հետ զրույցում մանրամասնել է, որ շենքի բացումը նախատեսված է դեկտեմբերի սկզբին, իսկ տեղափոխությունը կիրականացվի դրանից երկու-երեք ամիս անց։ Նշենք, որ շինարարական աշխատանքները սկսվել էին 2013-ից։ Համալիրի շենքերի ընդհանուր օգտագործվող տարածքը կազմում է մոտ 30 հազար քմ, համալիրի առաջին գծի վրա կառուցված շենքերի հարկայնությանը մինչև 6 հարկ է, հետևի գծում մինչև 9 հարկ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել