pic_f196ad6c488b4f449af39b060342ce1aՍեռական հետաքրքրության տեսանկյունից բոլոր կանայք լեսբուհիներ կամ բիսեքսուալներ են, բայց ոչ խիստ հետերոսեքսուալներ: Նման եզրակացության են հանգել բրիտանացի հոգեբանները` ուսումնասիրելով էրոտիկ ֆիլմերի նկատմամբ կանանց արձագանքը` երկու սեռերի դերասանների մասնակցությամբ: Այս մասին հաղորդում է Medical Daily պարբերականը:

345 կանանց միջև անցկացված գիտափորձը ցույց է տվել, որ հետերոսեքսուալ կանանց 74 տոկոսին գրգռել են ինչպես գայթակղիչ տղամարդկանց, այնպես ել կանանց մասնակցությամբ ժապավենները: Դրանում հետերոսեքսուալ կանայք նման են լեսբուհիներին, որոնք առավել ինտենսիվ կերպով են արձագանքել իրենց համար գայղթակղիչ սեռին: Ըստ գիտնակաների` այս դեպքում լեսբուհիները նմանվել են տղամարդկանց:

Գիտնականներն ընդգծում են, որ կանացի գեղեցիկ մարմինը գրավիչ է ոչ միայն լեսբուհիների, այլև հետերոսեքսուալ կանանց համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել