Tert.am–ը գրում է.

Ամերիկուհի փորձագետ Լորա Ուոթենբերգը հետազոտություն է անցկացրել, որի արդյունքում պարզվել է, որ ամենատարածված անունը ողջ աշխարհում Սոֆյան է:

The Independent-ը ներկայացնում է փորձագետի տվյալները, որոնց համաձայն` աղջիկ երեխաներին Սոֆյա սիրում են անվանել 9 երկրում, այդ թվում Մեքսիկայում Իտալիայում, Ռուսաստանում: ԱՄՆ-ում այս անունը երրորդն է` ըստ տարածվածության, ևս 20 երկրում Սոֆյա անունը զբաղեցում է 2-րդ և 3-րդ հորիզոնականները:

Փորձագետի ուշադրությունը գրավել է այն փաստը, որ այդքան տարբեր երկրներ ընտրել են միակերպ հնչող անվանումը: Ըստ նրա` դա վկայում է մշակույթի գլոբալացման մասին:

Ուոթենբերգը նշել է, որ Սոֆիան հեշտ է արտաբերվում տարբեր լեզուներում և հին հունարենից թարգմանաբար նշանակում է «իմաստություն»:

Ամերիկուհին ուսումնասիրել է 49 երկրի տվյալներ վերջին մի քանի տարում: Ուսումնասիրության մաս չեն կազմել Չինաստանը, Հնդկաստանը, Նիգերիան և Բրազիլիան: Իսկ տղա երեխաներին նախկինի պես նախընտրում են անվանել Մուհամեդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել