Կյանքը բաղկացած է մանրուքներից, և այնքան հաճելի է իմանալ մի քանի խորամանկություններ, որոնք հեշտացնում են կենցաղը: Այդ պատճառով շտապում ենք կիսվել Ձեզ հետ այս 16 խորհուրդներով, որոնք անպայման կգնահատի յուրաքանչյուր տնային տնտեսուհի.

1. Որպեսզի մեղրը չկպչի գդալին, ձիթապատեք այն:
2. Ծղոտը մտցրեք կետչուպի շշի մեջ, պտտեք և հանեք: Դրանից հետո կետչուպը կհոսի առանց ցայտելու, և այն հանգիստ հնարավոր կլինի թափահարել:
3. Անպայաման չէ ամեն անգամ գինու շշից հանել փայլաթիթեղը (ֆոլգա), որպեսզի հանեք խցանը: Մտցրեք խցանահանը խցանի մեջ փայլաթիթեղի վրայով:
4. Ուզո՞ւմ եք արագ թելել ասեղը, թելի ծայրին քսեք եղունգի լաք: Այդպես ավելի հեշտ կլինի:
5. Ուզո՞ւմ եք, որ զգեստապահարանում դրված հագուստներն անուշ բուրեն: Պահարանի դարակների վրա տեղադրեք անուշաբույր օճառներ: Բացելով պահարանը և հանելով հագուստները՝ Դուք ամեն անգամ կհիանաք Ձեր սիրելի բույրով:
6. Որպեսզի վերնաշապիկը հեշտ և արագ արդուկվի, չորացուցիչի մեջ գցեք մի քանի խորանարդ սառույց, միացրեք այն և չորացրեք մի քանի րոպե: Ծալքեր չեն լինի:
7. Մեխելուց օգտագործեք լվացքի ամրացուցիչ կամ սանր, և Ձեր ձեռքերը չեն վնասվի:
8. Խորհուրդ նրանց, ովքեր պատրաստվում են տեղափոխվել: Բաժակներն ու գավաթները տեղադրեք գուլպաների մեջ: Այդ կանխարգելիչ գործողությունները կբարձրացնեն բաժակների՝ առանց կոտրվելու տեղ հասնելու շանսերը:
9. Որպեսզի լոգարանում հայելին չքրտնի, քսեք այն սափրվելու մածուկով, իսկ հետո մաքրեք այն փափուկ կտորով:
10. Կահույքի կամ ամանների վրայից հեշտությամբ կարելի է պոկել կպչուն պիտակները, եթե նախքան պոկելը տաքացնեք այն մազահարդարիչով (ֆեն):
Նյութի աղբյուր՝ http://mediamag.am/16-kencaxayin-xoramankutyun/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել













