Wnews.am–ը գրում է.

новый коллаж

Հայաստանի հայտնի կանանց մասնագիտություններն ու առաջին աշխատանքը: Ո՞ր բուհերն են ավարտել  ՀՀ առաջին տիկինները, կին նախարարներն ու պատգամավորները և որտե՞ղ են առաջին անգամ աշխատել, ներկայացնում էWnews.am-ը:

Ռիտա Սարգսյան. ՀՀ նախագահի կինն ավարտելով Ստեփանակերտի Ա. Գրիբոյեդովի անվան հ.3 միջնակարգ դպրոցը` Ռիտա Սարգսյանը ստացել է երաժշտական կրթություն եւ աշխատել մանկապարտեզում` որպես երաժշտության ուսուցչուհի:

Բելլա Քոչարյան. ՀՀ երկրորդ նախագահի կինը 1978 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտի սանիտարա-հիգիենիկ ֆակուլտետը։ Աշխատել է Լեռնային Ղարաբաղի մարզային սանիտարա-հակահամաճարակային կայանում (ՍՀԿ), որպես բժիշկ-մանրէաբան, ապա` բժիշկ հակահամաճարակաբան։ Զբաղեցրել է մարզային ՍՀԿ-ի գլխավոր բժշկի տեղակալի պաշտոնը։ Աշխատանքի վերջին տարիներին (1991 և 1993 թթ.) եղել է ՍՀԿ-ի համաճարակաբանության բաժնի վարիչը։

լեւոն

Լյուդմիլա Տեր-Պետրոսյան. Առաջին նախագահի կինն ավարտել է Լենինգրադի պետական ռուսական համալսարանի գերմանիստիկայի ֆակուլտետը:

Հասմիկ Պողոսյան. ՀՀ մշակույթի նախարարն սովորել է  Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետում, կենսաբան-մանկավարժի մասնագիտական որակավորմամբ:  Երևանի N 183 միջնակարգ դպրոցում աշխատել է որպես կենսաբանության ուսուցչուհի: 

Հերմինե Նաղդալյան. ԱԺ փոխնախագահն ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը։ Տնտեսագետ։ Տնտեսագիտության թեկնածու։ 1981-1989 թթ.՝ Սպառողական կոոպերացիայի համամիութենական ԳՀԻ հայկական մասնաճյուղում աշխատել է կրտսեր գիտաշխատող, ավագ գիտաշխատող, ենթաբաժնի վարիչ, բաժնի վարիչ։

Արփինե Հովհաննիսյան. ՀՀ արդարադատության նախարարն ավարտել է Երեւանի պետական համալսարանի /ԵՊՀ/  իրավաբանական ֆակուլտետը: 2007թ. ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս է:

Հրանուշ Հակոբյան. ՀՀ Սփյուռքի նախարարն ավարտել է ավարտել է Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, 1989 թվականին՝ Մոսկվայի հասարակական գիտությունների ակադեմիան, 1994 թվականին՝ Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։

 Նաիրա Զոհրաբյան. ԲՀԿ ղեկավարն ավարտել է Երեւանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատերագիտության բաժինը: 1992թ. աշխատել է լրագրող «Ար», «Առավոտ», «Հայոց աշխարհ», «Հայք» պարբերականներում: 1999-2006թթ.` «Հայկական ժամանակ» օրաթերթի քաղաքական մեկնաբան: 2007թ.` «Կենտրոն» հեռուստաընկերության «Վերելք» քաղաքական հաղորդաշարի հեղինակ-վարող:


Հեղինե Բիշարյան. ՕԵԿ խմբակցության ղեկավարն ավարտել է Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտը եւ ստացել  հայոց լեզվի եւ գրականության ուսուցչի որակավորում: Աշխատել է Երեւանի էլեկտրաապարատների գործարանում որպես վարպետ և Երեւանի թիվ 191 դպրոցում` որպես պատմության եւ իրավունքի ուսուցչուհի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել