Աշխարհահռչակ «Forbes» ամսագրի կողմից օրերս հրապարակված «Աշխարհի ամենաազդեցիկ մարդիկ» խորագրով ամենամյա վարկանիշային դասակարգման առաջատարն արդեն երրորդ տարին անընդմեջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է: Ամենաազդեցիկ մարդկանց առաջատար հնգյակում են նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, Չինաստանի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար Սի Ցզինպինը: Վարկանիշային դասակարգման մեջ ներառված ամենաուշագրավ մարդկանցից մեկը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին է, ով զբաղեցրել է 57-րդ հորիզոնականը և, ի դեպ, իր ազդեցիկությամբ գերազանցում է իրեն անմիջապես հաջորդող ԱՄՆ-ի ապագա նախագահի ամենահավանական թեկնածուներից մեկին՝ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին:

Կից նյութն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել