Картинки по запросу տուլա ավտովթարԱհավոր ծանր օրից մեկ լուսավոր բան պատմեմ: Տուլայում Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից վիրավորված ընկերս պատմում է, որ հիվանդանոցում իրեն օրական այցելել են մի քանի հայ ընտանիքներ: Հայ ընտանիքի մայրը ճաշը պատրաստել և անձամբ բերել է հիվանդանոց և մինչև իր իսկ ձեռքով չի կերակրել ընկերոջս, հիվանդասենյակից չի հեռացել: Եվ այսպիսի հայ ընտանիքներ շատ են եղել, ովքեր, բացի ընդհանուր գործից, նաև անհատական օգնություն են ցուցաբերել վիրավորներին: Շնորհակալություն ձեզ, ՄԵԾ ՀԱՅԵՐ... Իսկ ռուս թոշակառու մի տատիկ ստացած թոշակով նորից սնունդ, միրգ, հյութ է հասցրել վիրավորներին: Շնորհակալություն ձեզ, ռուս ազգ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել