Aravot.am-ը գրում է.
Նոյեմբերի 5-ին Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում հրացանի կրակոցով կյանքին վերջ է տվել 33-ամյա Ա. Մ.-ն-ն: Նա տառապել է հոգեկան հիվանդությամբ, օգոստոսին է ստացիոնար բուժում ստացել Ավանում գտնվող հոգեբուժական հաստատությունում: Կինը ինքնասպան է եղել հորական տանը, որսորդական հրացանով :
Մահացածը 13-ամյա տղա ունի, ամուսնալուծված էր: Նա հրաժեշտի երկտող է թողել, ուր խնդրել է իր մահվան համար ոչ մեկին չմեղադրել: Դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել, կատարվում է քննություն:
Նյութի աղբյուր՝ http://www.aravot.am/2015/11/06/626342/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



