640px-Archives_of_American_Art_-_Arshile_Gorky_-_3044Araratnews.am-ը գրում է.

2016թ. ՀՀ մշակույթի նախարարությունը աջակցություն կցուցաբերի Արշիլ Գորկու մասին վավերագրական ֆիլմի նկարահանման աշխատանքներին։ Այս մասին նոյեմբերի 6-ին՝ 2016թ. բյուջեի քննարկման ժամանակ, խորհրդարանում  լրագրողներին հայտնել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։

Մինչ օրս Հայաստանում նկարչին նվիրված որեւէ լուրջ աշխատանք չի հրապարակվել։ Արտասահմանում նրա մասին գրքեր են գրել, իսկ այն, ինչ արվել է Հայաստանում, ավելի շուտ ժողովրդական բնույթ էր կրում, քան վերլուծական, հավելել է նա։

2015թ. նախարարությունը բանակցություններ էր վարում Նյու Յորքի ժամանակակից արվեստի եւ այլ թանգարանների հետ, որտեղ ներկայացվել են նկարչի աշխատանքները։

«Նյութը, որը մենք հավաքել ենք, մեզնից պահանջում է լուսավորել գեղանկարչության վարպետին եւ արմատների հետ նրա կապը»,- հավելել է նախարարը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել