Araratnews.am-ը գրում է.
Գործարար Լեւոն Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործերից մեկը, որը վերաբերում Է նախկին սենատոր Իգոր Իզմեստեւի մորից 700 հազար դոլար հափշտակելուն, ուղարկվել Է դատարան: Այդ մասին նոյեմբերի 6-ին հաղորդվում Է ՌԴ Գլխավոր դատախազության կայքում:
Հայրապետյանը մեղադրվում Է Բաշկիրիայից ցմահ դատապարտված նախկին սենատոր Իգոր Իզմեստեւի մորից 700 հազար դոլար հափշտակելու մեջ: Հետաքննության տվյալներով՝ ձեռնարկատերը մոլորության մեջ Է գցել այդ կնոջը՝ խոստանալով խոշոր գումարի դիմաց ավելի մեղմ դատավճռի հասնել նրա որդու նկատմամբ: Իրականում Հայրապետյանը հնարավորություն չի ունեցել ազդելու տվյալ դատավճռի վրա:
Հայրապետյանի նկատմամբ հարուցված Է եւս մեկ գործ: Նրան մեղադրում են 2009 թվականի ապրիլին Ուրալ Ռախիմովի կողմից «Բաշնեւֆտ»-ը «Սիստեմա» ընկերության կառույցներին վաճառելուն մեղսակից լինելու մեջ:
«Հայրապետյանի նկատմամբ քրեական գործն ուղարկված Է Մոսկվա քաղաքի Զամոսկվորեցկի շրջանային դատարան՝ ըստ Էության քննելու համար»,-ասված Է հաղորդագրության մեջ:
700 հազար դոլարի հափշտակման գործով Հայրապետյանին մինչեւ տասը տարվա ազատազրկում Է սպառնում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: