The Hollywood Reporter-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում իրավապահների խոշորագույն արհմիության՝ «Ոստիկանների եղբայրական օրդենի» ղեկավար Ջիմ Պասկոն հայտարարել է, որ իր կազմակերպությունը տհաճ անակնկալ է պատրաստել ռեժիսոր Քվենտին Տարանտինոյի համար։
Արհմիությունը ռեժիսորի դեմ կամպանիա է ծավալել ոստիկանական բռնությունների մասին նրա հայտարարությունից հետո։ Ջիմ Պասկոն չի հայտնել պատրաստվող ակցիայի մանրամասները, սակայն նկատել է, որ ոստիկանների արհմիությունն օգտվելու է իր հնարավորություններից։
Հոկտեմբերի 24-ին Տարանտինոն մասնակցել է ոստիկանական բռնությունների դեմ Նյու Յորքում անցկացված երթին։ Ռեժիսորը հատուկ դրա համար Կալիֆորնիայից ժամանել է Նյու Յորք և կրել է Ջասթին Սմիթի նկարով պաստառ, ով 1999 թվականին սպանվել է ոստիկանատանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել